Եթե ցանկանում եք վայելել ձեր արձակուրդը, դադարեք լուսանկարվել
PHOTOՆոր վայրեր այցելելիս մենք փորձում ենք որքան հնարավոր է շատ լուսանկարներ ունենալ, սակայն հաճախ դա մեզ խանգարում է իսկապես վայելել մեր հանգիստը և տեսնել ավելին, քան մեր տեսախցիկներն են ցույց տալիս: Ահա մի քանի պատճառ, որ պետք է դադարենք շատ լուսանկարվել:
Մենք ցանկանում ենք դրանք միանգամից հրապարակել
Երբ դուք Ֆեյսբուքում կամ Ինստագրամում կիսվում եք ձեր հանգստի նկարներով, այդ ընթացքում բաց եք թողնում շատ կարևոր պահեր, որովհետև հաճախ, երբ նկարներ ենք տեղադրում մեր սոցիալական կայքերում, անընդհատ փորձում ենք կրկին մտնել մեր կայք և տեսնել, թե քանի մարդ է հավանել լուսանկարը: Այդպես շատ ժամանակ ենք անցկացնում սմարթֆոնի առաջ, քան գեղեցիկ ծովափում կամ այլ հրաշալի հանգստի վայրում:
Դուք բաց եք թողնում կարևոր կադրերը
Լուսանկարները թույլ են տալիս անմահացնել գեղեցիկ տեսարանները և ուրախ պահերը, սակայն հաճախ օբյեկտիվից այն կողմ թաքնվելով բաց ենք թողնում այն, ինչ իրականում տեղի է ունենում մեր շուրջ:
Ձեր հիշողությունները խամրում են
Երբ այցելուք եք ինչ-որ վայր, դուք ընկալում եք այդ վայրի գեղեցկությունը ձեր բոլոր զգայարաններով և ոչ միայն տեսողությամբ: Երբ դուք միայն լուսանկարներով եք պահում ձեր հիշողությունները, դրանք շատ ավելի վաղ են խամրում և մոռացվում: Դուք պետք է հիշեք, որ ձեր լուսանկարները ձեր ֆեյսբուքյան ընկերները չեն, որ պետք է զգան և գնահատեն, այլ դուք, որ իրականում եղել եք այդ վայրերում և վայելել եք այդ պահը ձեր բոլոր զգայարաններով:
Դուք, հնարավոր է, որ վիրավորեք ինչ-որ մեկի
Օբյեկտիվի մեջ խորասուզված՝ չեք գիտակցում, որ որոշ բաներ լուսանկարելն անընդունելի է տվյալ վայրում: Եթե դուք արտասահմանում եք, հնարավոր է՝ չկարողանաք հաղորդակցվել մարդկանց հետ և ի վիճակի չլինեք բացատրել, թե ինչու եք լուսանկարել այս կամ այն մարդուն: Երբևէ եղե՞լ է, որ ձեզ ինչ-որ մեկը լուսանկարի և նույնիսկ չբացատրի, թե ինչու է լուսանկարում:
Դուք չեք հիշի որոշ պահեր
Հետազոտողները պնդում են, որ մարդիկ ընդունում են տեսախցիկները՝ որպես իրենց արտաքին հիշողության սարք: Երբ դուք բազմաթիվ լուսանկարներ եք անում, ձեր ուղեղի մի հատվածն արդեն սկսում է վստահել ձեր «արտաքին հիշողությանը» և ուղղակի դադարում է կենտրոնանալ այդ կարևոր բաների վրա, քանի որ ձեր տեսախցիկը դա կհիշի ձեր փոխարեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։