Ռեալն ու Պեպեն նոր պայմանագիր են կնքել (լուսանկար)
SPORTՊորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն «Ռեալի» հետ նոր պայմանագիր է կնքել, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
33-ամյա ֆուտբոլիստի հետ կնքած նոր համաձայանգիրը կգործի մինչև 2017 թվականի ամառը: Որպես նվեր Պեպեն «արքայական ակումբի» նախագահի կողմից ժամ է նվեր ստացել:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռեալը» որոշել է պորտուգալացուն նոր պայմանագիր առաջարկել ավելի վաղ, քան նա կսկսի այլ ակումբների հետ բանակցել:
Իսպանիայի նախորդ առաջնությունում Պեպեն մասնակցել է 27 խաղի, որոնցում 2 գոլ է խփել, կատարել է 2 գոլային փոխանցում և ստացել է 4 դեղին քարտ:

1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



