«Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրո կորպորացիան» արտոնություն ստացավ
ECONOMICSԵրեկ կառավարության նիստում մի որոշում ընդունվեց, որով արտոնություն տրվեց Սեւանա լիճ թափվող Արգիչի գետի վրա կառուցված «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին:
Կառավարությունը որոշեց 3 տարի ժամկետով հետաձգել «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետը:
Ինչպես տեղեկացանք որոշման նախագծից, ընկերությունը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում կառուցված ՓՀԷԿ-ի վերազինման համար Թուրքիայից ներկրելու է ապակեմանրաթելային խողովակներ, որոնց արժեքն ավելի քան 850 միլիոն դրամ է կազմելու: Իսկ վերազինման համար ընդհանուր ներդրումների արժեքը կկազմի մոտ 3 միլիարդ 89 միլիոն դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



