Բակո Սահակյանը հայաստանցի բժիշկների հետ քննարկել է ՀՀ եւ ԼՂՀ բժշկական հաստատությունների համագործակցության հարցեր
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների եւ բժիշկների:
Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի բժշկական հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժիշկների հաճախակի այցելություններն Արցախ՝ նշելով դրանց դրական ազդեցությունը բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացման եւ առողջապահության ոլորտի հետագա զարգացման վրա:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



