Հրշեջները Զովունիում մարել են քարե-տնակում և կից քարե շինությունում բռնկված հրդեհը
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 22-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 26-րդ փողոցում գտնվող երկաթե վագոն-տնակում և կից չշահագործվող քարե շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել՝ 15.48-ին։
Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը և գույքը (25 քմ), իսկ քարե շինությունում` կուտակված փայտ և կենցաղային իրեր (մոտ 10 քմ)։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



