Երևանի չգործող կազմակերպության տարածքում հրդեհ է բռնկվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 22-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարմի փողոցի թիվ 103 հասցեում գտնվող չշահագործվող շինության տանիքից ծուխ է նկատվում և այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Վալերիա Թրեյդ» չգործող կազմակերպության տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.44-ին, մարվել՝ 16.03-ին:
Այրվել է խոտածածկույթ և աղբ (մոտ 300 քմ) և չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



