Ռուսաստանը հանձնարարել է արտգործնախարությանը հետեւել Թուրքիայում ռուս քաղաքացիների անվտանգության ապահովմանը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտգործնախարարությունը հետեւելու է Թուրքիայում ռուս քաղաքացիների անվտանգության ապահովմանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
«Թուրքիայում արտակարգ իրավիճակի հայտարարման կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությանը գործադիր իշխանության դաշնային մարմինների հետ միասին հանձնարարված է իրականացնել մշտադիտարկում` ուղղված Թուրքիայի տարածքում գտնվող ռուս քաղաքացիների անվտանգության ապահովմանը եւ սպառնալիքների դեպքում ձեռնարկել միջոցներ նրանց իրավունքները պաշտպանելու համար»,- գրված է կառավարության պաշտոնական կայքում:
Մշտադիտարկումն իրականացնելու են ՌԴ պաշտպանության նախարարությունը, անվտանգության դաշնային ծառայությունը, ինչպես նաեւ ներքին հետախուզական ծառայությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



