Հայտնաբերվել է Նացիստների՝ 1 մլրդ դոլար գնահատվող ոսկով բեռնված գնացքը (լուսանկարներ)
LIFEԳանձեր որոնողները հայտարարել են, որ հայտնաբերել են Նացիստների ոսկով բեռնված լեգենդար գնացքը, որը տասնամյակներ շարունակ կորած էր համարվում:
The Independent-ի փոխանցմամբ՝ երկու տղամարդ պնդում են, որ գնացքը հայտնաբերել են Լեհաստանի տարածքում` Վրոցլավ քաղաքում: Լեհական ԶԼՄ-ների փոխանցմամբ` տղամարդիկ պահանջում են գնացքի պարունակության 10 տոկոսը: Նրանք արդեն կապվել են իրավաբանական գրասենյակի հետ:
Ժամանակին ոսկով ու թանկարժեք քարերով զրահապատ գնացքի հետքը կորել էր Արևելյան Գերմանիայի Բրեսլո քաղաքի մոտ: Գնացքի պարունակությունը գնահատվում է 1 մլրդ ԱՄՆ դոլար:
Ի դեպ, Վրոցլավի տեղական լեգենդների համաձայն՝ գնացքը իսկապես ժամանակին կորել է հենց այստեղ. մտել է Քշիազ ամրոցի մոտի թունելը, իսկ այնտեղից արդեն դուրս չի եկել: Ըստ ԶԼՄ-ների` այժմ գնացքը հայտնաբերվել է Քշիազից 2 մղոն հեռավորությամբ:
ԶԼՄ-ները հայտնում են, որ գտնված գնացքը 150 մ երկարություն ունի, դրանում կարող է մինչև 300 տոննա ոսկի լինել: Այժմ այդ տեղանքով «զբաղվում են իրավաբանները, բանակը, ոստիկանությունը, հրշեջները», աղբյուրը պնդում է, որ այդ տեղանքում նախկինում ստուգումներ չեն արվել:
ԶԼՄ-ներում հայտնվում են ինչ-ինչ հին ու նոր լուսանկարներ, արվում «վերակազմություններ»:.png)


.jpg)





