Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել
INTERNATIONAL NEWSՍիրիական Հալեպ նահանգում զոհվել է ռուս շարքային Նիկիտա Շեւչենկոն: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ավտոշարասյունն ուղեկցելու առաջադրանքը կատարելիս Հալեպ նահանգում զոհվել է ռուս պայմանագրային զինծառայող Նիկիտա Շեւչենկոն»,- ասված է հաղորագրությունում:
Ռուսական ավտոշարասյունը սնունդ ու ջուր էր փոխադրում տեղի բնակիչների համար: Բնակավայր մուտք գործելիս ավտոմեքենաների հարեւանությամբ զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ շարքային Շեւչենկոն հետմահու պետական պարգեւի է ներկայացվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



