Մյունխենի հրաձգությունից հետո Օբաման խոստացել է աջակցել Գերմանիային
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Մյունխենում տեղի ունեցած զինված հարձակումից հետո Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Գերմանիային: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մենք առայժմ հստակ չգիտենք, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, բայց մեր սրտերը նրանց հետ են, ովքեր, հնարավոր է, վիրավորվել են: Մենք խոստանում ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել, որի կարիքը նրանք կարող են ունենալ»,- հայտարարել է Օբաման:
Հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Լրատվամիջոցները նախապես հաղորդում էին 15 զոհի մասին, սակայն ոստիկանությունը նախ հայտնեց միայն 3, իսկ հետո՝ 6 զոհի մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



