Մյունխենի միջադեպի պատճառով Չեխիան ուժեղացրել է Գերմանիայի հետ սահմանի վերահսկողությունը
INTERNATIONAL NEWSՉեխիայի ներքին գործերի նախարար Միլան Խովանեցը պետական հեռուստաալիքով ելույթի ժամանակ հայտարարել է, որ գերմանական Մյունխեն քաղաքի աղետալի միջադեպի պատճառով Չեխիան ուժեղացրել է Գերմանիայի հետ սահմանի վերահսկողությունը։
«Չեխիայի ոստիկանությունը ուժեղացնում է երկրի բոլոր առևտրի կենտրոնների, ինչպես նաև՝ չեխ-գերմանական սահմանի վերահսկողությունը. հնարավոր է, որ հանցագործներից մեկը կփորձի փախուստի դիմել Գերմանիայից։ Անվտանգության բարձրացման միջոցառումների համար դեռևս առիթ չկա»,- հայտնել է նախարարը։
Հիշեցնենք, որ այսօր Մյունխենի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում, ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հասել է 6-ի. կան առնվազն 100 վիրավորներ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



