Պայթյուն՝ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում.«Հրապարակ»
SOCIETY«Երեկ պայթյուն է որոտացել Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, 2 վիրավոր կա։ Նրանց տեդափոխել են հիվանդանոց։ Մեր թղթակցին հաջողվել է պարզել, որ պայթել է գործարանի վառարաններից մեկը։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Ալավերդցիները պայթյունի ուժեղ ձայն են լսել, ապա գործարանը պատվել է ծխով, որը տեսանելի է եղել քաղաքի բոլոր հատվածներից։ Ալավերդու հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածներից մեկն ստացել է ազդրի կոտրվածք, մյուսը՝ աչքերի թեթև վնասվածք և արդեն դուրս է գրվել։ Նկատենք, որ գործարանը լրագրողների համար համարվում է փակ կառույց, հետևաբար՝ մանրամասներ ճշտելն անհնար է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



