Հարց Կրեմլին. Ինչո՞ւ է ձեզ հուզում ԵՄ գնահատականը, կենտրոնացեք Ադրբեջանին զենք ծախելու վրա.«Առավոտ»
POLITICS«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բավական հետաքրքիր տարր է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Նախ՝ ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովան նշեց, որ այդ իրադարձությունները ինչ-որ ձեւով խանգարում են ղարաբաղյան բանակցություններին, այնուհետեւ երեկ ԱԳՆ-ն մեկնաբանություն հրապարակեց, թե ԵՄ-ն «տեղը տեղին» չի դատապարտել Երեւանում ոստիկանական գնդի գրավումը:
Ճիշտն ասած, այդ առիթով իմ մեջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ձեզ հուզում, թե ինչպես է միջազգային կառույցը գնահատում մեկ այլ պետության մեջ ծավալվող իրադարձությունները: Կենտրոնացեք Ադրբեջանին զենք ծախելու եւ Ղարաբաղյան հարցում նրա շահերը ներկայացնելու վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



