ԱՄՆ-ը պատրաստ է Գերմանիային անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Մյունխենի հարձակումից հետո
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը սերտ կապ է պահպանում Գերմանիայի իշխանությունների հետ և պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնություն տրամադրել Մյունխենում տեղի ունեցած հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք Գերմանիայի իշխանությունների հետ սերտ կապ ենք պահպանում և պատրաստ ենք տրամադրել ցանկացած և անհրաժեշտ օգնություն, որը պետք է մեր բարեկամ և դաշնակից Գերմանիային այդ ճգնաժամի ժամանակ»,- ասվում է Կիրբիի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դատապարտում է հարձակումը և ցավակցում զոհերի հարազատներին ու վիրավորներին։
Ավելի վաղ Սպիտակ տունը Մյունխենի հարձակումն անվանել էր ահաբեկչություն։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



