Մյունխենում հնչած կրակոցների հետևանքով տուժել են նաև երեխաներ
INTERNATIONAL NEWSՄյունխենում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է 10 մարդ, որոնց թվում կան նաև անչափահասներ: Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ տեղի ոստիկանույան ղեկավար Խուբերտուս Անդրեն հայտնել է նաև, որ կրակոցներից տուժել են նաև երեխաներ:
«Տուժածներից 3-ի վիճակը ծանր է, ևս 13-ը ստացել են թեթև վնասվածքներ:
Ըստ իրավապահների այս պահին էլ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանության ղեկավարը հայտնել է նաև, որ 2-ից ավելի իրավապահներ ներգավված են հատուկ գործողություններում:
Նախնական տեղեկություններով կրակ արձակողը եղել է գերմանացի՝ իրանական ծագումով: Ոստիկանության պետն ասել է, որ պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Ենթադրվում է, որ հանցագործը միայնակ է գործել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



