Ամերիկացի Հարիսոնը 100 մ արգելավազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել
SPORTԱմերիկացի վազորդուհի Քենդրա Հարիսոնը 100 մ արգելավազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Reuters-ը: Հարիսոնը Լոնդոնում «Ադամանդե լիգայի» 10-րդ փուլում կարողացել է տարածությունը հաղթահարել 12,20 վայրկյանում: Երկրորդ տեղը զբաղեցրել է նրա հայրենակցուհի Բրիաննա Ռոլինսը (12,57): Լավագույնների եռյակը եզրափակել է ԱՄՆ ներկայացուցչուհի Քրիստի Քաստլինը (12,59):
Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանել էր բուլղարացի թեթև ատլետ Յորդանկա Դոնկովան 1988 թ. օգոստոսի 20-ին 100 մ արգելավազքի 12,21 վայրկյան ցուցանիշով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



