Շյուրլեն յուրահատուկ որակներ ունի. նա կարողանում է երկրորդ պլան մղել սեփական «ես»-ը. Տոմաս Տուխել
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի` «Վոլֆսբուրգ»-ից «Բորուսիա» տեղափոխությունը:
Ֆուտբոլիստի հետ մինչև 2021 թվականի հունիսը պայմանագիր է ստորագրվել: Տրանսֆերային գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Օգոստոսի սկզբին Շյուրլեն կսկսի մարզվել նոր թիմի կազմում:
«Մեզ համար անհրաժեշտ էր շտապ ձեռք բերել ֆուտբոլիստի, ով կկարողանա հանդես գալ հարձակման գծում: Շյուրլեն յուրահատուկ որակներ ունի: Նա կարողանում է երկրորդ պլան մղել սեփական «ես»-ը»,- BBC Sport-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



