Ատրպատականի թեմի առաջնորդն ընդունել է Հայրենի «Նորք» բժշկագիտական հիվանդանոցի լյարդաբանության բաժանմունքի նախագահին
SOCIETYԱտրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճյանը ընդունել է Հայրենի «Նորք» բժշկագիտական հիվանդանոցի լյարդաբանության բաժանմունքի նախագահ Հասմիկ Ղազինյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բժշկուհին ժամանել է Թավրիզ` մասնակցելու պետական համալսարանի կողմից կազմակերպված համագումարին եւ հանդես գալու դասախոսությամբ:
Թավրիզում բժշկուհին ծանոթացել է Ատրպատականի Հայոց Թեմի կառույցին եւ եկեղեցական, թեմական, կրթական կյանքին:
Բժշկուհի Ղազինյանն իր ուրախությունն է հայտնեց այն միջավայրի համար, որտեղ հայերը հայրենիքից հեռու շարունակում են ապրել` հավատարիմ մնալով իրենց ազգային ու հոգեւոր ինքնությանը:
Բժշկուհին միաժամանակ իր հիացմունքն է արտահայտել Իրանում բժշկագիտության մեծաքայլ առաջընթացի վերաբերյալ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



