ՊՊԾ գնդի տարածքից ազատ են արձակվել Վարդան Եղիազարյանը և Վալերի Օսիպյանը. Վիտալի Բալասանյան
SOCIETYՈստիկանության ՊՊԾ տարածքը գրաված զինված խումբն ազատ է արձակել հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի հետ հարցազրույցում հաստատել է Վիտալի Բալասանյանը:
«Նրանք ներկայումս գտնվում են օպերատիվ շտաբում»,- ասել է Բալասանյանը:
Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև որպես պատանդ ՊՊԾ գնդում գտնվող երկու երիտասարդ ոստիկանները: Ներկայումս ՊՊԾ տարածքում պատանդներ չկան, և իրականացվում են մամուլի կենտրոնի ձևավորման աշխատանքեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



