Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի կեսին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսի կեսերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին «France-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կարող էր փոփոխել իր ծրագրերը: «Եթե արտասովոր ինչ-որ բան տեղի չունենա, ապա մոտ օգոստոսի կեսերին հնարավոր է բանակցություններ անցկացնել»,-ասել է Էրդողանը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 20-ին նշել էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսված է օգոստոսի առաջին տասնօրյակում և կանցկացվի Ռուսաստանի քաղաքներից մեկում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



