Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհուրդը կքննարկի ռազմական հեղաշրջման փորձը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի բարձրագույն ռազմական խորհուրդը հուլիսի 28-ին կքննարկի երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման հետ կապված իրադարձությունները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ առաջին անգամ խորհուրդը նիստը կգումարի ոչ թե իր շտաբում, այլ Չանքայա պալատում:
Թուրքական ԶԼՄ-ները դրա հետ միասին հայտնում են, որ այսօր մեկուսարաններից ազատ են արձակվել ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունենալու կասկածանքով նախօրեին ձերբակալված մոտ երեք հազար զինծառայողներից 1200-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



