«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում հաղթող ճանաչվեց Երևանը ներկայացնող պատվիրակությունը
SPORTՀայաստանի Հանրապետությունում և Արցախում լավագույն ավանդույթներ ձևավորած՝ ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» 13-րդ մրցումն արդեն ավարտված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին Արցախից, Երևանից և Հայաստանի ՀանրապետությաÕ ¶ 10 մարզերից մասնակցեցին` 2061 ընտանիք, ընդհանուր`6183 մարդ: 13-րդ անգամ անցկացվող մրցույթի բյուջեն կազմեց 114.345.800 դրամ, որից 66.740.000 դրամը նախատեցված էր 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերի պարգևատրման ֆոնդերի համար, իսկ 47.605. 800 դրամը` մրցույթի կազմակերպչական աշխատանքներին և հաղթողներին պարգևատրման համար:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը անցկացվեց 4 տարիքային խմբերում: 1-ին տարիքային խումբն ընդգրկեց `6-8 տարեկան երեխա ունեցող ընտանիքները,2-րդ տարիքային խմբում տեղ զբաղեցրեցին`9-11 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, 3-րդ տարիքային խմբում էին 12-14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները և վերջին տարիքային խմբում ընդգրկված էին 15-17 տարեկան երեխա ունեցող ընտանիքները: Յուրաքանչյուր ընտանիք կազմված էր 3 անդամից: Այս տարիքային խմբում մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները, ըստ իրենց զբաղեցրած տեղերի պարգևատրվեցին 300, 400 և 500 հÕ �զար դրամ գումարային պարգևով և հուշամեդալներով: Մրցանակակիրներին պարգևատրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում առանձին պարգևատրության արժանացան 4 տարիքային խմբերում ամենակրտսեր մասնակիցները: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից յուրաքանչյուր տարիքային խմբի ամենակրտսեր մասնակիցը արժանացավ 100 հազար դրամ պարգևավճարի:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում առավելագույն թիմային միավորներ հավաքած պատվիրակությունները արժանացան հատուկ գավաթների: Հաղթող պատվիրակությունների գավաթները հանձնեցին տվյալ մարզի կամ քաղաքի ղեկավարները: «Արմենպրես»-ը հայտնում է «Լավագույն մարզական պատվիրակության» թիմային հաշվարկով 3-րդ տեղը գրավեց Շիրակի մարզը` վաստակելով 1760 միավոր: Շիրակի մարզի պատվիրակությանը, գավաթը հանձնեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
2-րդ հորիզոնականը զբաղեցրեցին Կոտայքի մարզի պատվիրակները` վաստակելով 1827 միավոր: Կոտայքի մարզի պատվիրակությանը գավաթը հանձնեց մարզպետ Կարապետ Գուլոյանը:
Մարզական Լավագույն պատվիրակություն ճանաչվեց Երևան քաղաքը ներկայացնող պատվիրակությունն,որը վաստակեց 2006 թիմային միավոր և իր հասանելիք գավաթը ստացավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: