Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների մեծ մասն անչափահասներ են
INTERNATIONAL NEWSՄյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների մեծ մասը անչափահասներ են: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանապետ Հուբերտուս Անդրեան:
«Երկու զոհվածները 15 տարեկան են, 3-ը` 14, մեկական` 17, 19, 20 և 45 տարեկաններ են»,-ասել է Հուբերտուս Անդրեն մամուլի ասուլիսի ժամանակ:
Հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, վերջին տվյալների համաձայն, մահացել է 10 մարդ, 27-ը` վիրավորվել: Ոստիկանությունը հայտնել է, որ կրակ բացողը եղել է 18-ամյա իրանցի երիտասարդը: Գործողության պատճառները դեռ հայտնի չեն:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



