Խանութներից գնված դեզոդորանտները ոչ միշտ են արդարացնում մեր սպասելիքները: Բացի այդ, դեզոդորանտների բաղադրություններում կան նյութեր, որոնք խցանում են քրտնագեղձերը, խափանելով նորմալ աշխատանքը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք պատրաստել դեզոդորանտ բնական միջոցներով, որը կօգնի ձեզ առանց առողջությանը վնասելու:
Այս միջոցի օգտագործումից հետո, դուք այլևս ցակություն չեք ունենա վերադառնալ խանութից գնված ապրանքներին:
Բնական դեզոդորանտ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է
25 գրամ կերակրի սոդա
15 գրամ եգիպտացորենի օսլա
30 գրամ կոկոսի յուղ
Եթերային յուղեր
Պատրաստման եղանակը.
1. Միասին խառեք անհրաժեշտ քանակությամբ սոդան և օսլան: Սոդան վաղ ժամանակներից համարվում էր լավագույն միջոցը քրտինքի հոտի դեմ պայքարելու համար, իսկ օսլան արագ ներծծում է խոնավությունը, այդ իսկ պատճառով թևատակերը միշտ չոր կլինեն:
2. Ավելացրեք կոկոսի յուղ: Այն հալվում է 24 աստիճանի պայմաններում, այդ իսկ պատճառով դեզոդորանտը օգտագործելիս այն կսկսի հալվել և օգտագործումը դժվարություն չի ներկայացնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ