Քաբուլում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
INTERNATIONAL NEWSՔաբուլում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60, վիրավորվել` 207 անձ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Աֆղանստանի մայրաքաղաքում բողոքի ակցիայի ժամանակ երկու պայթյուն է որոտացել, սակայն երկրորդ պայթյունի փաստը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Ըստ տեղի իշխանությունների տեղեկությունների` բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում 3 մահապարտ է եղել: Երկրորդ ահաբեկչի պայթուցիկ սարքը չի գործարկվել, երրորդին էլ իրավապահները հասցրել են ոչնչացնել:
Ռոյթերս գործակալությունը հայտնել է, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



