«Բորուսիան» համաձայն է «Լիվերպուլին» վաճառել Հենրիխ Մխիթարյանին. The Independent
SPORTԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, ըստ The Independent-ի տեղեկությունների, 15 մլն ֆունտի` 23,5 մլն ԱՄՆ դոլարի առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիային»՝ գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:
Ըստ լրատվամիջոցի` առաջարկն ընդունվել է: Աղբյուրը գրում է, թե «Լիվերպուլի» անունը երկար ժամանակ է, ինչ կապում են Մխիթարյանին ձեռք բերելու մասին լուրերի հետ:
26-ամյա Մխիթարյանով, ըստ նույն աղբյուրի, հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»:
Վկայակոչվում է նաև Մխիթարյանի գործակալի խոսքը, ով փետրվարին հայտնել էր, թե Հենրիխը ցանկանում է հեռանալ «Բորուսիային» սեզոնի վերջին: Սակայն իրենք կսպասեն ու կտեսնեն՝ ինչպես է ստացվում:
Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ:
1
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank
2
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
3
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
4
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
5
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest



