«Իսլամական պետությունն» ստանձնել է Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը. կա 61 զոհ, 207 վիրավոր
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում շաբաթ անցկացված խաղաղ ցույցի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները` վիրավորվել:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը` պայթյունը պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Իտալական բժշկական կազմակերպությունը, որն աշխատում է պատերազմական երկրներում, Twitter-ում տեղեկացրել է, որ իրենց հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վիրավորներ:
Ինչպես հաղորդել է ԻՊ-ի «Արմաք» լրատվական գործակալությունը` ԻՊ-ի երկու զինյալ պայթեցրել են իրենց` գտնվելով ցուցարարների շրջանում:
Աֆղանստանի առողջապահության նախարարության հաղորդած վերջին տվյալներով 61 մարդ զոհվել է, 207-ը` վիրավորվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



