Կալիֆոռնիայում անտառային հրդեհները 3300 ակր տարածք են կլանել. Հարյուրավոր մարդիկ տարհանվել են
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում կրկին անտառային հրդեհներն անկառավարելի են դարձել: Հարյուրավոր հրշեջներ պայքարում են Լոս Անջելեսի մերձակայքում բռնկված կրակի դեմ ինչպես ցամաքից, այնպես էլ օդից:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` արագ տարածվող անտառային հրդեհները բռնկվել են ուրբաթ կեսօրին Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտա քաղաքի մայրուղու երկայնքով` Լոս Անջելեսից 64 կմ հեռավորությամբ:
Ըստ հրշեջ ծառայության տվյալների` կրակը կլանել է 3300 ակր տարածք: Հրդեհների հետևանքով զոհեր չկան, կա մեկ վիրավոր հրշեջ փրկարարներից:
Կրակը փորձում են մարել ջուր ցանող ուղղաթիռների և օդանավերի օգնությամբ: Մոտակա շրջանների հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



