Հորդառատ անձրևների հետևանքով Չինաստանում 87 մարդ է զոհվել, հազարավորները տարհանվել են
INTERNATIONAL NEWSՀորդառատ անձրևները Չինաստանում դարձել են 87 մարդու մահվան պատճառ: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Չինաստանի պետական լրատվամիջոցներին:
Ամենից շատ ավերածություններ տեղի են ունեցել Հեբեյ հյուսիսային նահանգում, որտեղ 72 մարդ զոհվել է, 78-ը համարվում է անհետ կորած: Նահանգում անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների: Ինչպես տեղեկացնում են պատկան մարմինները` 50 000 տուն փլուզվել է:
Հենան կենտրոնական նահանգում կայծակների և ուժեղ քամիների հետևանքով15 մարդ է զոհվել, 8-ն անհետ կորած են համարվում: 72 000 մարդ լքել են իրենց տները, 18 000 տուն վնասվել է:
Ընդհանուր առմամբ, 8.6 մլն մարդ վնաս է կրել ջրհեղեղներից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



