Էրդողանն ուզում է հանդիպել Պուտինի հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ հույս ունի իր ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել օգոստոսի կեսերին:
«Վերջին իրադարձությունները Թուրքիայում կարող են որոշակի ազդեցություն ունենալ իմ ծրագրերի վրա: Սակայն կարծում եմ, որ եթե ինչ-որ գերբնական բան չպատահի, ապա մոտավորապես օգոստոսի կեսերին հնարավոր կլինի բանակցություններ վարել», - Корреспондент-ի փոխանցմամբ` հայտարարել է Էրդողանը:
Վերջինս պարզաբանել է, որ այդ հանդիպման առթիվ բանակցություններ են ընթանում ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ գծով:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



