Որ երկրում կհանգստանա Լուիզա Ղամբարյանը, և ի՞նչ անակնկալ է սպասվում հեռուստադիտողներին (լուսանկարներ)
PHOTOԴերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար աշխատանքային այս տարին բավական հագեցած է, ուստի նա իր ընտանիքի հետ հոգնածությունը թոթափելու արդյունավետ «դեղամիջոց» ունի` ծովը:
Դերասանուհին նախորդ տարի ընտանիքով մեկնել էր Հունաստան` Կրետե կղզի: Այս տարի էլ երկրորդ անգամ ցանկություն ունի այդ երկրում լինելու, այս անգամ սակայն Ռոդոս կղզում. «Վստահ եմ, որ մի լավ կհանգստանանք եւ մեծ էներգիայով լիցքավորված` կվերադառնանք: Տպավորված ենք այնտեղի կլիմայով, որ բավական «փափուկ է»: Բացի այդ` մենք բոլորս` ես, Գոգան եւ Գաբին (ամուսինը` Գեորգի Պողոսյանը եւ դուստրը` Գաբրիելան) ծովափնյա հանգստի մեծ սիրահար ենք»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Լուիզան:
Նա նշեց, որ պասիվ հանգստի սիրահար է, որը ենթադրում է մարզանք, ընթերցանություն եւ արեւայրուք: Նա պատմեց, որ դուստրն արտերկրում իրեն շատ լավ է զգում, կարողանում է ազատ շփվել օտարազգի երեխաների հետ` դրսեւորելով օտար լեզուների իմացությունը. «Իմ հանգստի միակ «անհանգիստ» կետը Գաբիին ջրից հանելու պահն է»,- ծիծաղելով հավելեց Լուիզան:
Շարունակությունը՝ այստեղ