Ճապոնիային է մոտենում «Լուպիտ» թայֆունը
INTERNATIONAL NEWSՃապոնիային է մոտենում «Լուպիտ» թայֆունը։ Այս մասին հաղորդում է Ճապոնիայի Օդերեւութաբանական վարչությունը։
Սպասվում է, որ այն Ճապոնիայի Հոկայդո կզու հյուսիսային ափերին կհասնի հուլիսի 26-ին։ Թայֆունը ձեւավորվել է այսօր՝ հուլիսի 24-ին, Խաղաղ օվկիանոսում։ Ներկայումս թայֆունի կենտրոնական հատվածում քամու արագությունը կազմում է 18 մ/վրկ, որը երբեմն հասնում է 25 մ/վրկ-ի։
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ թայֆունն է, որն այս տարի ձւեավորվել է Խաղաղ օվկիանոսում։ Առաջինը՝ «Նեպարտակը», ձեւավորվել էր հուլիսի սկզբին եւ հասել Չինաստանի արեւելյան շրջաններ։ Այն ժամանակ աղետից մահացել էր ավելի քան 80 մարդ, ավերվել էին տասնյակ հազարավոր տներ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



