Չեմ զղջում այն ամենի համար, ինչի միջով անցել եմ. Ջենիֆեր Լոպեսն այսօր դարձավ 47 տարեկան
LIFEԱմերիկացի երգչուհի, դերասանուհի, պարուհի եւ պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսն այսօր նշում է ծննդյան 47-ամյակը: Այո, դատելով աստղի գեղեցիկ մաշկից եւ հմայիչ տեսքից` քչերի մտքով կարող է անցնել, որ Լոպեսն արդեն հատել է 40-ի սահմանը:
Չնայած ծնողների այն համոզմունքին, որ դերաանուհու մասնագիտությունն այնքան էլ պատվաբեր չէ` Լոպեսը համառորեն իր ուժերը փորձեց կինոարվեստում: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը եղավ 1986 թ-ին նկարահանված «Իմ փոքրիկ աղջիկը»:
Երաժշտական աշխարհ Ջենիֆերը մուտք գործեց 1999 թ-ին` ներկայացնելով իր On the 6 ալբոմը:
Հայտնիության, դիվա լինելու եւ սիրո մասին Լոպեսը հաճախ է կիսվել իր հարցազրույցներում: Ձեզ ենք ներկայացնում երգչուհու մեջբերումներից մի քանիսը:
«Չեմ զղջում այն ամենի համար, ինչի միջով անցել եմ: Ունեցել եմ թե վերելքներ, թե վայրէջքներ: Բայց դրանք բոլորն էլ կազմել են իմ կյանքի մի մասնիկը»:
«Կարծում եմ` դիվա լինով դու ժխտում ես քո սեփական «ես»-ը»:
«Ես միշտ էլ շատ կանացի եմ եղել»:
«Դու տեսնում ես այն, ինչ աշխարհը ցույց է տալիս քեզ»:
«Եթե խոսքը սիրո մասին է, այս հարցում ես անսահման ռոմանտիկ եմ»:
«Կասկածը սպանում է: Մարդ հստակ պետք է իմանա, թե ով է եւ ինչ է ուզում այս կյանքից»:
«Եթե դու ինքդ քեզ չես սիրում, ապա մյուսներին էլ չես կարող սիրել»:
«Դու չես կարող արտիստ դառնալ 21 տարեկանում, իսկ հետո դիրքերդ զիջել 51-ում: Արտիստը արտիստ է ամբողջ կյանքի ընթացքում»:
«Կինը ոչ մի տեղ չպետք է գնա առանց ականջողերի»:
«Ես կարծիք եմ կազմում մարդկանց մասին` դատելով, թե ինչպես են նրանք բուրում, ոչ թե ելնելով նրանց տեսքեից»:
Սյունե Առաքելյան