Մահացել է Շվեդիայի նախկին վարչապետ Թուրբյորն Ֆելդինը
SOCIETY90 տարեկանում մահացել է Շվեդիայի նախկին վարչապետ Թուրբյորն Ֆելդինը, որը երկրի կառավարությունը գլխավորել է 70-ական թվականներին։ Նա Կենտրոնի կուսակցության առաջնորդն է եղել, հաղորդում է շվեդական SVT հեռուստաալիքը։
Քաղաքական գործիչը մահացել է հուլիսի 23-ի երեկոյան։
Ֆելդինը ծնվել է 1926 թվականի ապրիլի 24-ին։ Նա Կենտրոնի կուսակցության առաջնորդն է եղել 14 տարի՝ 1971-1985 թվականներին։ Շվեդիայի կառավարությունը գլխավորել է 1976-ին եւ երկրի պատմության մեջ մտել է որպես առաջին պահպանողական վարչապետ։ Նա կառավարությունը գլխավորել է երկու անգամ՝ 1976-1978 եւ 1979-1982 թվականներին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



