Լոս Անջելեսի մոտ մոլեգնում են հրդեհները, տարհանվել է 1,5 հազար տուն
INTERNATIONAL NEWSԼոս Անջելես քաղաքից հյուսիս մոլեգնող հրդեհների պատճառով տարհանված տների թիվը հասել է 1,5 հազարի, հայտնում է Associated Press-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 300 տան տարհանման մասին, գրում է РИА Новости-ն:
Իշխանությունների տվյալներով՝ հրդեհն արդեն տարածվել է ավելի քան 8 հազար հեկտար տարածքում: Հրդեհի դեմ պայքարելու համար ներգրավվել է ավելի քան 900 հրշեջ, ներգրավվել են նաև ուղղաթիռներ: Այնուամենայնիվ, դեռ կրակը հաջողվում է զսպել միայն 10 տոկոսով:
«Դա հրդեհ չէ, որ մի ուղղությամբ է տարածվում: Այն, կախված քամուց, տարբեր ուղղություններով տարածվում է: Կրակն անում է այն, ինչ ուզում է»,- հայտարարել է ԱՄՆ հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նատան Ջուդին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



