Գերմանիան սկսել է ներգաղթյալներին հմտություններ սովորեցնել Սիրիան վերականգնելու համար
INTERNATIONAL NEWSԳերմանացի զինվորականները պիլոտային ծրագրի շրջանակներում հարյուրավոր սիրիացի փախստականների պատրաստում են ապագայում իրենց երկրի վերականգնման աշխատանքների կատարման համար: Այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտարարել է ֆոն դեր Լյաենը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում, ծրագրի նպատակը ներգաղթյալների մի շարք քաղաքացիական մասնագիտություններ սովորեցնելն է, որոնց մեջ են մտնում տեխնոլոգիաները, բժշկությունը, լոգիստիկան: Փախստականները կարող են հանձնարարություններ կատարել գերմանական բանակի համար, սակայն նրանք իրավունք չունեն ծառայել:
«Գաղափարն այն է, որ մի օր նրանք կվերադառնան Սիրիա և կօգնեն երկրի վերականգնմանը»,- նշել է նա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



