Թուրքիայի արևելքում ՔԱԿ-ի անդամների հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են երկրի արևելքում գտնվող Թունջելի շրջանում ոստիկանական անցակետի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, երկուսը վիարավորվել են: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի նահանգապետի գրասենյակին:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղի ժամանակով մոտ 23:23-ին: ՔԱԿ-ի մարտիկները հարձակման ժամանակ օգտագործել են հրազեն և նռնականետ:
Հաղորդվում է, որ երկու վիրավորները տեղափոխվել են հարևան շրջան բուժման համար, անց է կացվում հարձակումն իրականացնողների հայտնաբերման գործողություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



