Ճապոնիա ուղևորվող ֆրանսիական ինքնաթիռը հիվանդ երեխայի պատճառով Մոսկվայում արտակարգ վայրէջք է իրականացրել
INTERNATIONAL NEWSՓարիզից Ճապոնիա ուղևորվող ֆրանսիական «Բոինգ» մարդատար ինքնաթիռը վատառողջ երեխայի պատճառով Մոսկվայում արտակարգ վայրէջք է իրականացրել։ Այս մասին Interfax-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։
«Նախօրեի երեկոյան «Բոինգի» հրամանատարը հայտնել է, որ ինքնաթիռում երեխաներից մեկն իրեն վատ է զգացել, ինչի պատճառով նա Մոսկվայում արտակարգ վայրէջք իրականացնելու թույլտվություն է խնդրել»,- հաղորդում է աղբյուրը։
Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է իրականացրել «Շերեմետյեվո» օդանավակայանում, և բժիշկները երեխային անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ինչից հետո երեխան հոսպիտալացվել է։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



