«ԻՊ»-ը զրկվել է պայթուցիկի իր արտադրամասից
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լիբիացի զինվորականների հետ պայքարի ընթացքում կորցրել է պայթուցիկներ պատրաստող իր կենտրոնը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ուժերը, որոնք օրինական եղանակով ստեղծվել են ՄԱԿ-ի աջակցությամբ, գործողություններ են իրականացնում «Իսլամական պետության» դեմ Սիրտ քաղաքում 2016 թվականի մայիսից:
Ինչպես հաղորդում է ֆրանսիական գործակալությունը, արտադրամասը «ամենամեծ գրավումն է Սիրտ քաղաքում գործողությունները սկսելուց ի վեր»: Այն գտնվում էր ահաբեկիչների կողմից գրաված քաղաքի հարավ-արևելքում:
Շինության ներսում զինյալները պայթուցիկ նյութեր, մալուխներ, ինչպես նաև բջջային հեռախոսներ են գտել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



