Կալինինգրադում մահացել է Երկրի յոթմիլիարդերորդ բնակչի մայրը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Կալինինգրադ քաղաքում քաղցկեղից մահացել է երկրի յոթմիլիարդերորդ բնակչի մայր Ելենա Նիկոլաևան։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ելենայի ընկերները։
Նշվում է, որ Ելենայի որդին՝ Պետյա Նիկոլաևը, ծնվել է 2011 թվականի հոկտեմբերի 31-ին Կալինինգրադում, և ՄԱԿ-ը նրան ճանաչել է Երկիր մոլորակի յոթմիլիարդերորդ բնակիչ։
Աղբյուրը մանրամասնում է, որ Երկրի յոթմիլիարդերորդ բնակչի վկայականը ՄԱԿ-ի կողմից պետք է տրվեր 2011 թվականի հոկտեմբերի 31-ին ծնված առաջին երեխային։ Քանի որ գաղափարի իրագործումը գործնականորեն անհնարին էր, ակցիան սկսեց խորհրդանշական բնույթ կրել, և ՄԱԿ-ի փորձագետները որոշեցին այն շնորհել Կալինինգրադ քաղաքի բնակիչներից մեկին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



