Իրանում ավելի քան 20 ահաբեկիչ է սպանվել
INTERNATIONAL NEWSԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի հյուսիս-արևելքում ավելի քան 20 ահաբեկչի է սպանել: Նրանք երկու ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Գեներալ Մաջիդ Արջմանդֆերը հայտնել է, որ գործողություններն ընդդեմ ահաբեկիչների Քուրդիստանի և Արևմտյան Ադրբեջանի տարածքում հաջող են ընթացել:
Նա հավելել է, որ զինյալները նաև գործողություններ են իրականացնում այլ ահաբեկչական խմբավորումների դեմ` նրանց հարվածներ հասցնելով և ստիպելով լքել երկրի տարածքը:
Գեներալի խոսքով` ուժայինները բախումների ընթացքում ոչնչացրել են 23 ահաբեկչի և լուրջ հարվածներ են հասցրել նրանց բազաներին, որոնք սահմանին են գտնվում: Նա նշել է, որ երկրի այդ հատվածում հակաահաբեկչական գործողություններ են անցկացվում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



