Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


8 հայտնի սիմվոլներ, որոնք կորցրել են իրենց սկզբնական նշանակությունը

LIFE

BlogNews.am- ը  գրում է.

Ժամանակակից աշխարհում տարածված ու օգտագործվող շատ սիմվոլներ այն նույն նշանակությունը չունեն, որոնք կրել են նախկինում։
Շատ խորհրդանիշներ դարերի ընթացքում որոշակիորեն փոխել են իրենց նշանակությունը, իսկ մյուսները՝ մոռացվել ժամանակի ընթացքում ու ավելի ուշ նորից վերականգնվել արդեն այլ նշանակությամբ։

 8  Դավթի աստղը

Դավթի աստղը հուդայականության ամենահայտնի խորհրդանիշն է։ Ինչևէ, ի տարբերություն մենորայի և շոֆարի, աստղը միայն հրեական խորհրդանիշ չէ։  Մինչև հրեաների կողմից օգտագործվելն այն հանդիպել է բուդդիզմում, հինդուիզմում ու ջայնիզմում։ Ինչպես երևում է՝ հինդուիզմում աստղն ամենաերկարն է օգտագործվել, հինդուիստների համար այն խորհրդանշում է Անահատան՝ չորրորդ հիմնական չակրան։

Հայտնի չէ, արդյոք այս սիմվոլները միևնույն ծագումն ունեն, թե՝ ոչ։ Ավելի հավանական է այն վարկածը, որ այն միմյանցից անկախ՝ այն միաժամանակ ստեղծվել է տարբեր մարդկանց կողմից դրա դիզայնի պարզ բնույթի շնորհիվ։ Այն իրենից պարզ վեցանկյուն աստղ է ներկայացնում, որը կազմված է հավասարասրուն երկու հատվող եռանկյուններից, իսկ կենտրոնում վեցանկյուն է կազմվում։

Չնայած այն արդեն դարեր շարունակ օգտագործվում է հրեաների կողմից, պաշտոնական խորհրդանիշ այն ընդունվեց միայն 1897թ․-ին։

 7  Իխտուս

Շատ մարդիկ են ճանաչում իխտուսի նշանը, սակայն քչերը գիտեն դրա անվանումը։ «Հիսուսի ձուկը»  քրիստոնեական հայտնի սիմվոլ է։ Դեռ այն ժամանակ, երբ Հռոմում քրիստոնյաներին հետապնդում էին, վերջիններս հաճախ իխտուսի սիմվոլն օգտագործում էին միմյանց որպես քրիստոնյաներ ճանաչելու համար։ Երբ երկու անծանոթներ հանդիպում էին, նրանցից մեկն աղեղ էր նկարում, եթե մյուսը նույնպես քրիստոնյա էր, նա կճանաչեր այդ նշանն ու երկրորդ աղեղով կլրացներ պատկերը, որի արդյունքում ձկան նկար կստացվեր։

Ինչևէ, տարբեր հեթանոսական մշակույթներ օգտագործել են քրիստոնեական այս սիմվոլը դեռ մինչև քրիստոնեության գոյությունը։ Այն տարբեր նշանակություններ է ունեցել, որոնցից ամենաառաջնայինը պտղաբերությունն էր։ Խորհրդանիշը պատկանում էր «Մեծ մորը», և շատերը հավատացած էին, որ դրա ձևը խորհրդանշում էր նրա արգանդը։

 6  Թարս խաչ

Թարս կամ շրջված խաչն աշխարհում ամենատարածված հակաքրիստոնեական սիմվոլն է։ Ինչևէ, մինչ այդ այն քրիստոնեական սիմվոլ էր։

Այն նաև հայտնի է որպես Սբ. Պետրոսի խաչ։ Երբ Պետրոսին խաչում էին, նա պնդեց, որ իրեն հակառակ խաչեն, քանի որ իրեն անարժան էր համարում Քրիստոսի նման խաչվել։ Դրանից հետո թարս խաչը դարձել է խոնարհության խորհրդանիշ։ Աշխարհի տարբեր անկյուններում կարելի է եկեղեցիների վրա թարս խաչեր տեսնել, որը միշտ չէ, որ նշանակում է, թե այդտեղ սատանային են պաշտում։

Շուռ տված խաչը միայն վերջերս է սկսել օգտագործվել իբրև հակաքրիստոնեական խորհրդանշան: Այն ցուցադրվել է մի շարք սարսափ ֆիլմերում, ինչպիսիք են, օրինակ, «Սատանա քշողը» և «Ռոզմարիի երեխան»: Շուռ տված խաչն օգտագործվում է նաև մետալ և փանք շարժումների կողմից:

 5  Գանգ և խաչված ոսկորներ

Սիմվոլը երկու հայտնի նշանակություն ունի, որոնք մենք գիտենք այսօր։ Առաջինը դրա ժամանակակից նշանակությունն է՝ թույն։ Խորհրդանիշի պատկերը կարելի է տեսնել քիմիական ու վտանգավոր նյութերի անոթների ու տուփերի վրա։ Մյուս նշանակությունը պատմական է և վերաբերում է ծովահեններին։ «Ջոլի Ռոջերը» ծովահենների դրոշն է, որը հաճախ կարելի է գանգի ու խաչված ոսկորների պատկերով տեսնել։ Շատ ծովահեններ նույնիսկ դրա՝ սեփական դիզայնով տարբերակն ունեին։

Ինչևէ, իսպանացիներն ավելի վաղ այն օգտագործում էին գերեզմանաքարերի վրա փորագրելով։ Այսօր դեռևս հնարավոր է հին եկեղեցիներ գտնել գանգի ու խաչված ոսկորների պատկերով։ 
Իրականում ծովահենններն այն սկսեցին օգտագործել, քանի որ դրանք արդեն հայտնի էին և վախ էին ներշնչում մարդկանց՝ գերեզմանոցի հետ կապված լինելու պատճառով։ 

 4  «Ok»

06

«OK» ձեռքի շարժումը, որը կազմվում է բութ մատից և ցուցամատից, ամեն ինչ կարգին է կամ ճիշտ է նշանակությունն ունի: Ժեստն ավելի քան 2500 տարվա պատմություն ունի: Հին հույների համար այն եղել է սիրո խորհրդանիշ` համբուրվող շուրթերի պատկեր: Այն կիրառվել է նաև հռետորին գովաբանելու կամ դիպուկ ասածի համար: Ամերիկայում այն հայտնի դարձավ 19-րդ դարի կեսերին և ունի «ամեն ինչ լավ է» իմաստը: Ֆրանսիայում և Գերմանիայում այս ժեստը նշանակում է զրո, մարդու հանդեպ կիրառվելու դեպքում այն վիրավորական է համարվում: Ճապոնիայում այն նշանակում է փող, Թունիսում` «ես քեզ կսպանեմ», իսկ Սիրիայում` «գնա գրողի ծոցը», Միջերկրածովյան ավազանի մի քանի երկրներում կիրառվում է հոմոսեքսուալներին մատնանշելու համար:

Ինչևէ, այս նշանը մեկ այլ իմաստ ունի, որը բավականին հին է։ Այն «մուդրա» է՝ բուդդիզմում ու հինդուիզմում հանդիպող նշան։ Այն խորհրդանշում է սովորեցնելն ու բանականությունը։ Բուդդիստական հին ու նոր շատ քանդակներ ցույց են տալիս Բուդդային՝ այս նշանը ցույց տալիս։

 3  Սատանայի եղջյուրներ

Մեր օրերում «սատանայի եղջյուրները» նշանը կարել է տեսնել ծանր ռոքի համերգի ժամանակ արդեն տասնամյակներ շարունակ։ Ռոննի Ջեյմս Դիոնի շնորհիվ այն մեծ տարածում գտավ՝ կապվելով մետալ երաժշտության հետ։ Թերևս զարմանալի չէ, որ նշանն իրականում դարերի պատմություն ունի, և դուք ամենայն հավանականությամբ կկարծեք, որ այն սատանիստական նշանակություն ունի։ Իրականում՝ հակառակը. այն սնոտիապաշտական նշան է, որի նշանակությունը Ռոննին թերևս սովորել էր իր տատիկից։ Ինչպես և «OK» նշանը, սա նույնպես հին մուդրա է՝ կարանա կամ «արտաքսելու նշան», որն օգտագործվում էր չար ուժերից պաշտպանվելու համար։ Ինչպես և «ОK» նշանը, այս նշանն օգտագործելիս ևս պետք է ուշադիր լինել, թե որտեղ և ում ես ցույց տալիս։ Օրինակ՝ Բալկանյան երկրներում եթե ցույց տաս այս նշանն ինչ-որ մեկին, ապա դա կնշանակի, որ դու կապված ես տվյալ մարդու ամուսնու կամ կնոջ հետ։ 

 2  Խաղաղության խորհրդանիշ

Մարդկանց մեծամասնությունն այս խորհրդանշանն ասոցացնում է 1960-ականների հիպպիական շարժման հետ: Ի տարբերություն այս ցուցակի մյուս խորհրդանշանների՝ խաղաղության նշանը վաղնջական ծագում չունի: Այն  նախագծվել է Ջերլադ Հոլթոմի կողմից՝ մարդկանց հատուկ ուղերձ փոխանցելու համար:  Այդ ուղերձը ներկայումս մոռացվել է: Ուղերձի հիմքում ընկած էր Բրիտանական ատոմային զինաթափումը:

Ըստ Հոլթոմի խոսքերի՝ նկարում պատկերված է մի մարդ: Այդ մարդը հենց ինքը Հոլթոմն է:  Նա խորը հուսահատության մեջ է: Նա ձեռքերը դեպի վար է պարզել Գոյայի գեղջուկի նման: Հոլթոմն այս նշանը ստացել է՝ միախառնելով N-ի և D-ի նշանային տառերը: N-ը nuclear (միջուկային), իսկ D-ն disarmament (զինաթափում) բառի սկզբնատառն է: Այս խորհրդանշանը տարիներ շարունակ հայտնի մնաց, քանի որ Հոլթոմը երբեք չի պաշտպանել դրա հեղինակային իրավունքը: Այդ նշանն սկզբնական շրջանում ազատություն էր խորհրդանշում, սակայն հետագայում այն ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց՝ իբրև խաղաղության խորհրդանիշ: Փորձեր են կատարվել այս նշանը կապել սատանայական կոտրված խաչերի կամ նացիստական տարբերանշանի հետ, սակայն սատանայական կոտրված խաչերի կամ տարբերանշանի ու խաղաղության նշանի միջև հնարավոր նմանությունները սոսկ զուգադիպություն են:     

 1  Սվաստիկա

Սվաստիկան ծագել է սանսկրիտի «սվաստի» բառից, ինչը նշանակում է «ողջունում», «հաջողության մաղթում»: Այս նշանի անվանումը հաճախ հայերեն թարգմանվում է իբրև «կեռ խաչ»: Այն իրենից ներկայացնում է հավասարակողմ խաչի պատկեր, որի գծերը ծռված են ուղիղ անկյան տակ ժամացույցի սլաքի ուղղությամբ, այսինքն՝ դեպի աջ (卐), կամ էլ ժամացույցի սլաքի հակառակ կողմը, այսինքն՝ դեպի ձախ (卍)։ Բազում ազգերի մոտ այս նշանը կապված էր արևի պաշտամունքի հետ: Այն հանդիպում էր Հին քարի դարում և ավելի հաճախ Նոր քարի դարում։ Մ.թ.ա. 7-6 դդ. այս նշանը մտավ բուդդայական նշանների մեջ, որտեղ այն նշանակում է Բուդդայի գաղտնի ուսմունք։ Այն օգտագործվել է նաև հուդայականության, հինդուիզմի, ջայնիզմի մեջ: ՀՀ տարածքում այս նշանը հանդիպում է բրոնզի դարից մեզ հասած սպասքի, գոտիների և կախազարդերի վրա: Միջնադարում սվաստիկան կիրառվել է նաև Անիի պարիսպների վրա: Ավելի ուշ այս նշանն սկսեցին ասոցացնել նացիստական շարժման հետ, և դրանից հետո այն այլևս այնքան լայնորեն չէր կիրառվում տարբեր շինությունների պատերին ու արտադրանքների վրա: 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR