Լիբիայի ափին ավելի քան 40 խեղդված միգրանտների մարմիններ են գտել
INTERNATIONAL NEWSԼիբիայի ափին 41 խեղդված միգրանտների մամիններ են գտել, հաղորդել Է The Daily Mail-ը: Երկրի մայրաքաղաք Տրիպոլիից դեպի արեւմուտք գտնվող Սաբրաթա քաղաքի լողափին դիակները հայտնաբերել են մի խումբ կամավորներ: Մարմինները տարել են դիարան՝ ԴՆԹ-ի անալիզ կատարելու համար, այնուհետեւ նրանց կթաղեն:
«Մենք կարծում ենք, որ այս մարդիկ խեղդվել են հինգ կամ վեց օր առաջ»,- հրատարակությանը հաղորդել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ամեն օր ափին մեկ կամ երկու մարմին են գտնում, սակայն 41 դիակը «բացառիկ մեծ թիվ Է»:
Հյուսիսային Աֆրիկայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ձգտող միգրանտների հոսքն ավելացել Է այն բանից հետո, երբ փակվել Է Թուրքիայի տարածքով Հունաստան եւ բալկանյան երկրներ տանող ցամաքային երթուղին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



