Դերասաններ, որոնք միեւնույն ֆիլմում մարմնավորել են երկու կերպարների
PHOTOՀաճախ միեւնույն ֆիլմում ռեժիսորը մեզ հնարավորություն է տալիս մեկ անգամից ավել վայելելու տվյալ դերասանի խաղը: Խոսքը այն ֆիլմերի մասին է, որտեղ դերասանները ներկայանում են, միանգամից, երկու կամ երեք դերերով:
Պարզ է, որ տվյալ դեպքում նրանք մարմնավորում են կամ երկվորյակների կամ էլ նմանակների:
Հաճախ ֆիլմերում երկրվորյակ քույրերին եւ եղբայրներին մարմնավորում են հենց իրական երկվորյակները, ինչպիսիք են, օրինակ, Մերի-Քեյթ եւ Էշլի Օլսենները: Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ նման պարտականություն ռեժիսորը դնում է մեկ դերասանի վրա:
Այդ ֆիլմերը, սովորաբար, ավելի բուռն եւ մեծ ոգեւորությամբ են ընդունվում հեռուստադիտողների կողմից:
NEWS.am STYLE-ը վերհիշել է մի քանի դերասանների, որոնք ֆիլմերում մարմնավորել են մեկից ավելի կերպարների:
Լինդսի Լոհան-«Ծուղակ` ծնողների համար»
Անտոնիո Բանդերաս-«Երկուսը շատ է»
Մաուրիսիո Բենիսիո-«Կլոն»
Օսվալդո Ռիոս-«Կասանդրա»
Նինա Դոբրեւ-«Վամպիրի Օրագրերը»
Պիեռ Ռիշար-«Երկվորյակը»
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE