Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ լրագրողներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխանությունները 42 լրագրողների ձերբակալելու հայտ են ներկայացրել իրավապահներին:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Rueters-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով ընդհանուր առմամբ 13 հազար ձերբակալություն է իրականացվել:
Էրդողանը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 246, վիրավորվել 2185 մարդ: Նրա խոսքով` ձերբակալվածներից 4 հազարը զինվորականներ են, որոնց թվում` 103-ը գեներալներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



