Ֆլորիդայում գիշերային ակումբում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ մարդ, 14-ը վիրավորվել է
INTERNATIONAL NEWSՖլորիդայում գիշերային ակումբում կատարված փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ մարդ ու վիրավորվել 14-ը, հայտնում է NBC 2 News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Հեռուստաալիքի տեղեկություններով միջադեպը կատարվել է հուլիսի 25-ի վաղ առավոտյան Club Blu ակումբում, որը գտնվում է Ֆորթ Մայերս քաղաքում:
«Ոստիկանական վարչությունը հայտնում է, որ 15 մարդ հրազենային վիրավորում է ստացել: Առնվազն մեկ մարդ է զոհվել»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով անհայտ մեկը ակումբ է մտել ու կրակ բացել այցելուների վրա, որոնցից մի քանիսը 13 տարեկան էին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



