ԱՄՆ–ում շոգից 6 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԱՄՆ արեւելյան եւ կենտրոնական հատվածում շոգից 6 մարդ է մահացել, հայտնում է CNN–ը՝ վկայակոչելով երկրի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Ֆինիքս քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Արիզոնայի նահանգում 12-ամյա դեռահասը զոհվել է ջերմային հարվածից։ Ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է եղել։
Եվս 5 տարեց մարդ մահացել է Միչիգանի նահանգի Դեթրոյթ քաղաքում։ Այս մասին հեռուստաընկերությանն ասել է Ռոզվիլ քաղաքի ոստիկանապետ Ջեյմս Բեռլինը։
Դեթրոյթի հրշեջ ծառայության աշխատակիցներն օգնում են տեղաբնակներին շոգի դեմ պայքարում։ Նրանք ջուր են բաժանում եւ մարդկանց տեղափոխում են հատուկ մեքենաներով, որոնց մեջ օդորակիչներ կան։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



