Ինչպե՞ս ազատվել խումհարից
PHOTO-
Կերեք հավի միս և բանջարեղեն
Դատարկ ստամոքսին ալկոհոլ խմելը բարձրացնում թունավորման ռիսկը:
Հետևաբար սնունդ ընդունելը կօգնի ստամոքսին լուծել ալկոհոլը և դանդաղեցնել ներծծումը:
Ներծծմանը նպաստող ամենալավ սնունդը պրոտեիններն են, ճարպերը և խիտ ածխաջրերը:
Հետևաբար կերեք հավի միս կամ բանջարեղեն բրնձով, կամ լոլիկով մակարոնեղեն, ավոկադո և ձու:
-
Շատ ջուր խմեք
Խումհարի հիմնական ախտանշանները գալիս են ուղեղի բջիջների ջրազրկումից: Ալկոհոլը միզամուղ է, ինչն էլ բնական ճանապարհով ջրազրկում է մարմինը:
Ուրեմն ջուր խմելը պետք է լինի ձեր համար առաջին բուժումը:
Ամռանը սա ավելի քան կարևոր է:
-
Կաֆեին
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կաֆեինը օգնում է ազատվել խումհարի առաջացրած գլխացավից:
-
Փոխարինեք էլեկտրոլիտները
Նատրիումի կարբոնատով, ասպիրիմով և անջուր կիտրոնաթթվով կարելի է ազատվել այրոցից, թթվային խանգարումից և ստամոքսի ցավից: -
Քուն
Չնայած ալկոհոլն օգնում է շուտ քնել, այդ քունը ուղեկցվում է հաճախակի խանգարումներով: Իսկ ալկոհոլի ազդեցության թուլացման դեպքում հնարավոր է քնից հանկարծակի արթնացումներ:
Ուրեմն խմիչք օգտագործելուց հետո փորձեք հանգստանալ և դանդաղ հետ գալ ալկոհոլի ազդեցությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։