Հայտնի աստղեր, ովքեր իրենց կյանքը կապել են միլիարդատերերի հետ
PHOTO-
Միրանդա Քերր և Էվան Սպիգել
Միրանդա Քերրին կարելի է նախանձել, քանի որ նա վերջերս ամուսնության առաջարկություն է ստացել միլիարդատեր և Snapchat-ի հիմնադիր Էվան Սպիգելից:
-
Ջանեթ Ջեքսոն և Ուիսամ Ալ Մանա
Չնայած Ջանեթ Ջեքսոնն իր հերթին ունի բավականին մեծ կարողություն, սակայն այն մի քանի անգամ բազմապատկվեց, երբ 2012 թվականին նա ամուսնացավ Ուիսամ Ալ Մանայի հետ, ով ղեկավարում է իր ընտանիքի միլիարդավոր դոլարներ արժեցող ընկերությունը: Այդ ընկերությունը ներկայացնում է այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Giorgio Armani, Hermes, Balenciaga, և Roberto Cavalli: Նա նաև Դուբայում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող Saks Fifth Avenue խանութների բաժնետեր է:
-
Սալմա Հայեկ և Ֆրանցիս-Հենրի Պինո
Նրանք ամուսնացել են 2009 թվականին: Ֆրանցիս-Հենրի Պինոն Kering ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է:
-
Մրայա Քերի և Ջեյմս Փաքեր
Երգչուհին նույնպես բավականին մեծ կարողություն ունի, սակայն այն բնականաբար չի հասնի իր նշանած Ջեյմս Փաքերի կարողությանը, ով ավստրալացի գործարար միլիարդատեր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։