Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Անթույլատրելի է զինված հարձակմամբ փոփոխությունների հասնելու նախադեպի ստեղծումը. Լևոն Մկրտչյան

SOCIETY

ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանն անթույլատրելի է համարում զինված հարձակման միջոցով քաղաքական փոփոխությունների հասնելու նախադեպի ստեղծումը: Նրա համոզմամբ` չի կարող զինված հարձակում լինել որևէ պետության մեջ և այդ զինված հարձակման հետևանքով տեղի ունենան քաղաքական փոփոխություններ, դա կարող է առաջ բերել անթույլատրելի նախադեպ: Այդ է պատճառը, որ հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված անձանց հարձակումից հետո ստեղծվել է պետական անվտանգության, պետության ինքնիշխանության ու գոյության հետ: 

«Էմոցիոնալ, հուզական լուծումները, փողոցում թելադրվող տրամադրությունից եկող լուծումները կարող են այդ պահին լուծում թվալ, բայց հետագայում այս երկրի տակ դնեն մի այնպիսի ական, որի հետևանքով մենք կարող ենք շատ բան կորցնել: Ի վերջո, մեր պատմությունից պետք է կարողանանք դասեր քաղել՝ շատ հաճախ մենք  մեր պետականությունը կորցրել ենք ընթացիկ լուծումներ որոնելով, որոնք այդ պահին թվում էին ճիշտ, բայց շատ կարճ ժամանակ հետո մենք կորցրել ենք Արշակունյաց, Բագրատունիների թագավորությունները, այսինքն`  ժողովուրդը պետք է մի փոքր իր պատմությունից էլ սովորի»,-ասաց ՀՀ ԿԳ նախարարը:

Խոսելով ստեղծված իրավիճակի մասին` Լևոն Մկրտչյանը նշեց, որ, լինելով ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, արդեն գնահատական տվել է, իսկ այս պահին կարող է արձանագրել, որ պատանդների արձակումը և բանակցային գործընթացը դրական հանգուցալուծման հույս տալիս են: 

Նախարարն անթույլատրելի է համարում գործող գնդի վրա հարձակումը` և ձևաչափը, և ձևը, որով կատարվել է: «Ի վերջո ունենք զոհ, բացի զոհից, կրկնում եմ, նախադեպը շատ վտանգավոր է՝ պետականության, անկախության իմաստով: Գործընթացը, եթե տեղափոխվի քաղաքական դաշտ և  քաղաքական գործառույթներ սկսվեն իրականացնել այդտեղ արդեն տարբերակները շատ են: Առաջիկայում լինելու են ընտրություններ՝ մենք սահմանադրական փոփոխություններ ենք իրականացրել և որի պատճառով երկրի ամբողջ քաղաքական կառուցվածքը փոխվելու է և արդեն գարնանը ընտրություններ են լինելու՝ այնպես չէ, որ մի քանի տարի քաղաքական որևէ միջոցառում չի նախատեսված՝ մեծագույն փոփոխությունը ընդամենը 2017 թվականի սկզբին է և սահուն անցնելն այդ փոփոխություններին՝ առանց արյունահեղության, զինված ընդդիմության, շատ կարևոր է, մեր երկրի համար, քանի որ մենք այնպիսի շրջապատում ենք, որտեղ արտաքին ազդեցությունը շատ մեծ է և մեր ցանկացած վրիպումից կօգտվի մեր թշնամին. սա շատ կարևոր է և մեծ պատասխանատվություն է պահանջում»,-հավելեց Լևոն Մկրտչյանը: 

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով  պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է  Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքեր են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: 

Արմենուհի Մխոյան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee